«Մենք պետք է մեր համար որոշենք՝ ինչ բան է թթվասերը»,-այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով շուրջ 5 տարի քննարկվող որոշման մասին․ «5 տարի է քննարկում ենք այդ որոշումը և ի վերջո գտանք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից։ Երկար ժամանակ մենք այս պրոբլեմի հետ առնչվում ենք, պարզվել է, որ թթվասեր մակնշմամբ ապրանքների մեծ մասի մեջ կաթը կամ շատ քիչ է, կամ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվել։ Մենք պետք է մեր համար որոշենք՝ ինչ բան է թթվասերը։ եկել ենք հետևյալ եզրակացության․ այն կաթնամթերքը որի մեջ օգտագործված է կաթ, պետք է իր փաթեթավորմամբ տարբերվի և խանութում դրված լինի առանձին դարակաշարերում»,-ասաց Փաշինյանը։ *** |
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած զոհված զինծառայողներ ունեցող 4 ընտանիքների կտրամադրվի 1 միլիոնական դրամ աջակցություն։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ։ Տուժած մյուս ընտանիքներին ևս աջակցություն կտրամադրվի՝ գումարի և բնակարանի գնման վկայագրերի տեսքով։ |
«Պետք է մեր համար որոշենք՝ ինչ բան է թթվասերը»․ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet