Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացելով ՀԱՊԿ՝ ընդլայնված կազմով նիստը, հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունն է:
«Բացի տնտեսության հետ կապված հարցերի քննարկումից, նեղ կազմով նիստի ժամանակ քննարկել ենք ռազմաքաղաքական իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում: Քննարկել ենք նաև Հարավային Կովկասում հակամարտությունների, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: Մենք կշարունակենք այս երկխոսությունը և մեր ներդրումը կունենանք կազմակերպությունում: Այսօր ամփոփեցինք տարվա արդյունքները: Խնդրային հարցերը պետք է քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշ կատարել»,- ասել է Լուկաշենկոն:
Դիտեք նաև՝
Թարմացված․ Ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներին, առավել ևս, որ միությունում նախագահությունն անցնում է Հայաստանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: