▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովն ամեն դեպքում շեղում ունի, որովհետև անհնարին էր այդ գյոզալ ընտանիքին սպանել. Ալեքսանդր Ամարյան

Կարդացեք նաև՝ Այս օրերին բոլոր աղանդավորական կառույցների ղեկավարները Հայաստանում են. Ալեքսանդր Ամարյան

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ համացանցում տարածված լուրերի համաձայն` Վալերի Պերմյակովի հայրը` Պավելը, հարում է «Փրկությունը Հիսուսի մեջ է» աղանդավորական կազմակերպությանը:

Այդ տեղեկատվության հայտնվելուց անմիջապես հետո համացանցի հայ օգտատերից շատերը Վալերի Պերմյակովի դաժան և անմարդկային արարքը կապեցին նաև նրա հոր աղանդավոր լինելու հետ: Այդ վարկածի հավանականության և տվյալ աղանդի վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը զրուցեց «Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի հետ:

Վերջինիս խոսքով` տվյալ աղանդը կոչվում է «Հույս, հավատ, սեր» այն խարիզմատիկ եկեղեցու կառույցներից է, իսկ Պավելը դրա հոգևոր հովիվն է.

«Շվեդիայի փորձագետներից մեկի եզրակացության համաձայն` խարիզմատիկ եկեղեցիների հետևորդների մեծամասնության մոտ որոշ ժամանակ անց գրանցվում է հոգեկան նյարդային շեղումներ:  Ինչ վերաբերում է Վալերիին` միանշանակ ոչինչն չեմ կարող ասել, որովհետև նրան պետք է դատաբժշկական փորձաքննության ենթարկեն, որովհետև անկախ այն բանից, նա աղանդավոր է, թե ոչ` երեխային նորմալ մարդ չի կարող սպանել: Միաժամանակ ըստ Պերմյակովի կատարած հանցագործության` նա ամեն դեպքում շեղում ունի, որովհետև անհնարին էր այդ գյոզալ ընտանիքին սպանել միայն նրա համար, որ իրեն ջուր չեն տվել»:

Ալեքսանդր Ամարյանը նաև հավելեց, որ Վալերի Պերմյակովի վերաբերյալ ռուսական  կայքերից մեկում հայտնվել է տեղակատվություն, որում Պերմյակովի տնօրենի խոսքով` տղան խորը հավատք ունեցող ընտանիքից էր:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее