▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուններ Հալեպի հայաշատ թաղամասում. կա 4 հայ վիրավոր

Նախօրեին՝ երեկոյան, Հալեպի Նոր գյուղ հայաշատ թաղամասում  կրկին անդորրը խախտվել է: Թաղամասի վրա հրթիռներ են տեղացել: Արձանագրվել են նյութական վնասներ: Կան նաև վիրավորներ: Ամենամեծ պայթյունները գրանցվել է Նոր գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում և ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանի մոտ։

Վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանն ու Հռիփ Ղազարյանը։ Տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее