▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատարագի էի եկել, բայց որ Փաշինյանն է գալու, հետ դառնամ... տանել չեմ կարողանում իրեն»․ քաղաքացի

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Պատարագի էի եկել, բայց որ Փաշինյանն էստեղ է գալու, հետ դառնամ։ Տանել չեմ կարողանում նրան»,- Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց քաղաքացին։ «Չեմ ուզում տեսնել նրան, չեմ ուզում նա մտնի էնտեղ, որտեղ իմ սրբավայրն է, իմ նախնիների սրբավայրն է»,- հավելեց կինը։

«Եթե իմանայի ներսում է, չէի մտնի։ Էս եկեղեցին էլ պղծվեց»,- Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց քաղաքացին՝ անդրադառնալով Փաշինյանի այցին։ «Ուզում է եկեղեցուն էլ տեր կանգնի, եկեղեցու գանձերն էլ տանի, լցնի բյուջե, էնտեղից էլ տա միլիցեքին, որ իրեն պաշտպանեն»,- հավելեց նա։ Հարցին՝ եկեղեցին ինչպե՞ս պետք է բարեփոխվի, ասաց․ «Ինքը որ դուրս գա ստեղից, կբարենորոգվի»։

«Պատարագի եմ եկել, բայց շատ տհաճ է, որ էս անցանկալի մարդիկ էստեղ են»,- Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց քաղաքացին։ Հարցին՝ տեղյակ չէի՞ք, որ վարչապետն է գալու, նշեց՝ ոչ։

***

«Ամեն կիրակի գալիս եմ պատարագի, բայց տեղյակ չէի, որ Փաշինյանն էստեղ է լինելու»,- Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց քաղաքացին։ Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում եկեղեցու դեմ իրականացվող արշավին, ասաց․ «Ինձ թվում է՝ պետք չի խառնվել եկեղեցական գործերին․ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի»։

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 18–ին, իր թիմակիցների եւ շրջիկ աջակիցների հետ պատարագի է մասնակցում Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում։

Դեռեւս հայտնի չէ, թե ով իշխանականների համար պատարագը կմատուցի։ Նշենք, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգեւորականներից է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее