«Էս իշխանությամբ՝ ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում էդ մարդկանց վերադարձը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների՝ հայրենիք վերադառնալու հարցին։
«ՀՀ վարչապետը պետական մակարդակով ինչի՞ չի պահանջում էդ մարդկանց ազատումը, ինչի՞ էդ հարցն ամեն տեղ չի դնում։ Երևում է, որ սա Ալիևի հետ համատեղ գործ է․ Փաշինյանն իր քաղաքական հակառակորդներից ում կարողանում է՝ ՀՀ-ում է բանտարկում, գործի մի մասն էլ Ալիևն իր վրա է վերցրել»,- հավելել է Զուրաբյանը։
Թարմացված․ «Ի տարբերություն ՀՀ մյուս քաղաքական գործիչների, Առաջին նախագահը խոսում է ոչ թե փաստից հետո, այլ՝ փաստից առաջ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Արցախի հանձնումից ու հայաթափումից հետո, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթներ չի ունենում։ «Ինքը խոսել է՝ էս ամեն ինչը կանխատեսելով, զգուշացնելով ու, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ ՀՀ քաղաքական ուժերն իրենց գնահատականները տան մի բանի վերաբերյալ, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է փաստերից առաջ»,- հավելել է Զուրաբյանը։