Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սեպտեմբերի 6-ին գրել եմ, որ շաքարավազի ներկրման, վաճառքի բիզնեսում գերիշխող դիրք ունեցող Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում է 445, «էկոնոմ» մակնիշի շաքարավազը` 425 դրամով։
Իսկ Իջևանի «Ֆրեշ» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 340 դրամով։ Չգիտեմ՝ իմ գրածը կապ ունի՞ դրա հետ, թե՞ ոչ, սակայն այժմ «Երևան սիթի» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 430, «էկոնոմ» մակնիշի շաքարավազի գինը 410 դրամ է, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը «մեծահոգություն է արել», 15 դրամով իջեցնելով գինը։
Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու, Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ։
Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա»։