Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արմեն Աշոտյանի հետ էի խոսում (ինձ կարելի է): Նկատել էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից երեկվա ելույթում ն.փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը։ Է՝ օքեյ՝ մեջբերել է՝ մեջբերել է։
Բայց այստեղ կա մի բայց։ Մեջբերված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ… «Եհովայի վկաների» ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։
Հիմա հարց. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը»։
«Փաշինյանը խոսքը մեջբերել է «Եհովայի վկաների» կողմից գործածվող տարբերակով»․ Ռուբեն Մելիքյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet