ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե ինչ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում: «Իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացում մեր՝ 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։ Ընդհանրապես, մեր հրապարակային ու աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում։ Պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորվում ենք դրա մեջ ու նույն բանն ենք ասում»,- ասել է Փաշինյանը։ |
Փաշինյանը հայտնել է, թե ինչ է գրել Պուտինին ուղղված նամակում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet