Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է.
«Փաշինյանը Հայաստանի երկրորդ ռազմական ճակատն է
Երբ ասում են, որ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն ռազմական երկրորդ ճակատ չի բացում, որպեսզի չթուլանա, չմասնատվի, չպարտվի, պետք է արձանագրել, որ Փաշինյանը Հայաստանի համար երկրորդ ռազմական ճակատն է բառիս բուն իմաստով։
Դա ես չեմ ասում, բացեք մամլո բոլոր հարթակները և տեսեք, որ մեր կռիվը Նիկոլ Փաշինյանի հետ է։
Եթե ավելի օբյեկտիվ մոտենանք, առաջին ճակատի կռիվը տալիս է երկրորդ ճակատը»։