«2017-ին ավագանու ընտրություններ կային, Նիկոլ Փաշինյանը եկել ու ինձ առաջարկում էր, որ իրենց քաղաքական ուժի թեկնածուն ես լինեմ։ Ասացի՝ եթե ազնիվ պայքար լինի ու մենք շանս ունենք, եկեք՝ գնանք, բայց լավ կլինի՝ էներգիան օգտագործենք շատ ավելի հետաքրքիր պահի։ Ես գիտեի, որ եթե իրականում հաղթանակ ունենանք, գրել-ջնջելով մի ձև զրոյացնելու են, իմաստ չուներ»,- «Ալիք մեդիայի» եթերում ասել է Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ասացի՝ էս ամենը կօգտագործենք մի օր շատ ավելի ճիշտ պայմաններում, ու այդ օգտագործումը եղավ 2018-ի հեղափոխության հաղթանակի համար։ Ակտիվ միացա շարժմանն ու ասացի Փաշինյանին՝ ափսոս էր էնտեղ ծախսելը, ճիշտ էր էստեղ օգտագործելը․ արդյունք տվեց»,- հավելել է Մարությանը։ Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցարզրույցը Հայկ Մարությանի հետ՝ Asekose.am-ի տաղավարում՝ 2013-ին։ |
Թարմացված․ Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն «Ալիք մեդիա»-ի եթերում անդրադառնալով՝ «40 մլն դոլարի չարաշահում՝ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ» թեմայով հրապարակումներին, ասել է․ «Առաջին ռեակցիաս հետևյալն էր՝ էդ 40 մլն-ն ո՞ւր էր, որովհետև էն ժամանակ ամեն լուման էի ման գալիս, որպեսզի մի վերելակ, ավտոբուս ավել առնեինք։ Էդ 40 մլն-ը որ մի տեղ դրված լիներ, որ կարելի էր չարաշահել, մեծ հաճունքով կչարաշահեի՝ լիֆտեր ու ավտոբուսներ գնելով․․․ Սխալ, անիմաստ պատմություն էր, նույնիսկ քրգործ չհարուցվեց էդ ասույթի վերաբերյալ»։ |
«Փաշինյանը 2017-ին էլ էր առաջարկում՝ իրենց քաղաքական ուժի թեկնածուն ես լինեմ»․ Հայկ Մարության
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet