Փաշինյա´ն Նիկոլ, մենք քո հետևից ոչ թե 5 հոգով, այլ տասնյակ հազարներով ենք գալու. Ժիրայր Սէֆիլյան
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ-ի տարածած տեսանյութին ու իր՝ այսօր ԱԱԾ հրավիրվելուն, ասել է. «Քննիչի հարցերի նպատակն այն էր, որ ԱԺԲ-ն արդյոք կարո՞ղ էր կապ ունենալ ահաբեկչության նախապատրաստմանը, բնականաբար ստացավ համոզիչ պատասխաններ, որ Բևեռը չի կարող կապ ունենալ»: Սեֆիլյանն ասել է, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ՝ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։ Լրագրողի հարցին՝ տեսանյութի փաստաթղթերում ԱԺԲ-ի անունն էր երևում, դա ի՞նչ գրություն էր, արդյո՞ք կալանավորվածներն են հնչեցրել Բևեռի անունը, նշել է. «Հարցրեցի քննիչին՝ ո՞վ է գրել, ասաց՝ մինչև փորձագետները եզրակացություն չտան, չենք կարող ասել»:
Դիտեք նաև՝