Խորհրդային որ հաստատությունը մտնես՝ սենյակ մը կա, որ «հատուկ բաժին»կկոչվի։ Երկար կնայես այդ սենյակի դռանը ու կըսես ինքն իրենիդ․
-Տէ՛ր Աստված, ի՞նչ պիտի ըլլա այս «հատուկ» ըսված սենյակին պաշտոնը, ինչո՞ւ հարյուրավոր մյուս սենյակներու վրա կա բովանդակության անուն` «հաշվապահություն», «դիրեկտորի կաբինետ», «հյուրի կաբինետ» և այլն, իսկ այս մէկը կամչնա իր անունը տալ։ Հետո տեսնելով, որ հաստատության արտաքնոցն ալ անուն չունի ու «00», այսինքն երկու զերո է նշանակված վրան, կամաց-կամաց գլխի կիյնաս, որ հավանաբար հոս ալ ամոթալի բաներ կկատարվեն, բաներ մը որուն անունը չի տրվիր։
Այս առումով մարդոց մարմնի բոլոր չսվելիք օրգանները «հատուկ օրգան» կարելի է կոչել իրավամբ։
Ցարական ժամանակ պոռնկանոցները «համբերության տուն» կկոչվեին, կամ «կարմիր լապտեր»։
Պարզ ամոթխածություն։
Լեռ Կամսար, 1945թ․