Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
1950 թ. հունվարի 7-ին ԽՍՀՄ-ում՝ Սվերդլովսկի մոտ, վատ եղանակի պատճառով՝ կործանվեց մարտական նշանակության «Lisunov Li-2» իննքաթիռը՝ իր անձնակազմով, որից 11 հոգին ներկայացնում էին ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի VVS Մոսկվա հոկեյի թիմը։ Թիմի կուռատորը Վասիլի Ստալինն էր։
Այս վթարի հետ կապված կա մի ուշագրավ ոչ փաստագրված պատմություն։ Ըստ որի հայտնի հոգեբան-հիպնոսիստ Վոլֆ Մեսսինգը կանխագուշակել է այդ վթարը և դրա մասին հաղորդել Իոսիֆ Ստալինին։ Ստալինը խափանել է որդու թռիչքը հոկեյի թիմի հետ, բայց չի արգելել հոկեյիստների ավիափոխադրումը։ Գեղարվեստական էկրանիզացիայի մեջ Լավրենտի Բերիայի այն հարցին թե «Վասիլի հարցը պարզ է, իսկ ի՞նչ անենք հոկեյիստների հետ», Ստալինը անվրդով պատասխանում է «Թող թռնեն, այլապես մենք որտեղից իմանանք ընկեր Մեսսինգն իրավացի՞ է, թե՞ ոչ»։ Մեսսինգն իրավացի էր։
Տեղափոխվենք մեր ժամանակներ, 2026 թիվ, հունվարի 31, Հայաստան-Խորվաթիա խաղից առաջ ՆՓ-ն և ազգային հավաքականը միմյանց հղում են «չարագուշակ» սրտիկներ, որի պատճառով ըստ «սնահավատ» ֆեյսբուքահանության մեր հավաքականը պարտվեց 3:0 հաշվով։ Պարտված երկրի պարտված վարչապետի և պարտված հավաքականի մեջ կապող միակ օղակը իրականում համատարած անլրջությունն է։
«Սրտիկների» քարոզչական էլեմենտը եկավ փոխարինելու «սիրում եմ բոլորիդ» ծեծված արտահայտությանը, և ապահովելու թիմային միասնության կեղծ օրակարգը, որն իրականում հիմնված է կոմպրոմատների, միմյանց նկատմամբ «կլաուզնիկության» և «գործ տալու» ուղղամիտ վարքագծով։ Իդեպ սրա հեղինակը հենց ՆՓ-ն էր, որը հոգնել էր անանուն «դանոսներից» և առաջարկել էր կուսակցական ժողովների ժամանակ պարզ խոսել ոլորտային և համակարգային խնդիրներից, ներառյալ կոռուպցիոն դեպքերից։ Հետո հասկացավ, որ մոտենում են իր բոստաններին և սկսեց ներթիմային խանդավառություն ներարկել, պարգևավճարով միլիոնանոց շաբաշներ տալ, և իր անփառունակ վարչախումբը քաղաքական բեմից տեղափոխել պարահրապարակ, ինչպես դասական էր ասում. «Սա երգի և պարի հեղափոխություն է» (ԼՏՊ)։
Հ.Գ. «Աստված բեթարից ազատի», անկախ ամեն ինչից թող մեր հավաքականը ողջ և առողջ տուն վերադառնա, իսկ պարտության պատճառները մենք լավ գիտենք՝ ազգային մենթալիտետից մինչև ՀՖՖ-ի անտաղանդ նախագահ։


