▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզի Զվարթնոցն ու հայ մսակույտի «զզվարթնոցը»

Անցած ամառ Փարիզի ամենահին եկեղեցում` Սեն-Շապելում նկարահանեցի այս բարձրաքանդակները, որոնց աստվածաշնչյան պատկերները ջրհեղեղի մասում երեք անգամ ներկայացնում են Զվարթնոց տաճարը`  Նոյան տապանի կողքին, հետո ներսում: 13-րդ դարի սկզբում անհայտ հայ վարպետները ֆրանսիական արքաների պալատում տաճար էին կառուցել, որտեղ պատկերեցին հայոց սրբությունը` Զվարթնոցը՝ իբրեւ մարդկային մշակույթի խորհրդանիշ, որը ջրհեղեղից փրկվեց տապանում, մարդկանց ու կենդանիների հետ մեկտեղ: 

Մսակույտի «օբեկտի» վերածված ՀՀ մշակույթի հիմնարկը Զվարթնոցը վարձով «զզվարթնոց» է սարքել, որը զզվանքից ու ցասումից բացի, արժանի է միայն ջրհեղեղի: Նույնը կատարվեց և խորտկարանի վերածված հայոց խորհրդարանում: Եվ այս գարշահոտ կառույցը պսակում է նախեւառաջ ագահ նախագահական կույրաղիքը: Ահա ինչ է լինում մի երկրում, որտեղ գլխի տեղը ստամոքսն է հայտնվում, իսկ դեմքի փոխարեն` հետույքը…

Հիշեցնենք, որ հասարակության զայրույթը` կապված Զվարթնոցի տաճարում կազմակերպված փարթիի հետ չանցած, երեկ նման միջոցառում է կազմակերվել Գառնիի տաճարի բակում, ինչը կրկին դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել:

Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее