▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը

Երեկ՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով ավտովթար, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 123 հասցեում գործող «Ֆասթ բանկ»-ի դիմաց բախվել են Երևանում ժամանակավորապես բնակվող 43-ամյա Համբարձում Մելիքյանի վարած ռուսական համարանիշներով «ՎԱԶ 2107» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Էդգար Մհերյանի վարած «Mercedes ML» մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գուրգեն Դավթյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Մհերյանն ու Ն․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից Ն․ Պետրոսյանը այսօր՝ հուլիսի 28-ին մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Գ․ Դավթյանը աշխատում է «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ» ՍՊԸ-ում ու մինչ քննիչների դեպքի վայր ժամանելը մի խումբ անձինք ժամանել են դեպքի վայր, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, հարձակվել են ծառայություն կատարող պարեկների վրա, մի քանիսին պատճառել մարմնական վնասվածքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее