▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ են Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմը, որ Սամվել Շահրամանյանի վրա մատ թափ տան». Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «24Նյուզ»-ի թղթակիցը նշեց` իշխանությունն ասում է, որ պետության մեջ պետություն չի կարող լինել: Սեյրան Օհանյանը նկատեց, որ Արցախի ղեկավարությունն իր ժողովրդի հետ է աշխատելու, չի խառնվելու ՀՀ ներքին հարցերին․ «Արցախի ղեկավարությունը ո՞ր երկրում իր գործունեությունը շարունակի, գնան Ադրբեջանո՞ւմ, Թուրքիայո՞ւմ կամ ՌԴ-ո՞ւմ շարունակեն իրենց գործունեությունը, իրենք հիմա գտնվում են Հայաստանում, այստեղ էլ պետք է շարունակեն։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմը, որ Սամվել Շահրամանյանի վրա մատ թափ տան, Արցախի փոխարեն հայտարարություններ անեն, Արցախում տրնգի էին տալիս ու նուռ հավաքում, հիմա երբ նման դժվար վիճակում են, սպառնալից հայտարարություննե՞ր են անում»,- ավելացրեց ՊՆ նախկին ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее