▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է վճարել Փաշինյանի բեռլինյան այցի ու ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը դիտելու համար

Փաշինյանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտելու համար Բեռլին էր մեկնել իր անձնական միջոցներով, Sputnik Արմենիային հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Բեռլինում գործուղման ընթացքում նրա կացության համար վճարել է ՀՀ կառավարությունը։ Օրապահիկը 90 եվրո է, գիշերակացի դեպքում այդ գումարին ավելանում է ևս 134 եվրո մեկ օրվա համար։

Աշխատակազմից հայտնել են, որ հավելյալ օրերի, ինչպես նաև ընտանիքի անդամների կացության համար ՀՀ վարչապետը վճարել է սեփական միջոցներից։

Ինչ վերաբերում է Անգլիա–Իսպանիա ֆուտբոլային հանդիպմանը, ապա խաղին Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՈւԵՖԱ–ի նախագահի հրավերով և տոմսերի համար չի վճարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее