Ուզում եմ բարձր գոռալ այս պատմությունների մասին․ Աննա Հակոբյան
«Ի վերջո մենք միասին ենք որոշում, թե ինչ միջավայր է պետք մեզ ապրելու համար: Կոնկրետ այս հարցում սեփական դիրքորոշում ձեւավորելուց առաջ, կարծում եմ կարեւոր է դուրս գալ հումանիզմի դաշտից եւ մտածել խիստ ռացիոնալ: Մեզանից ոչ ոք ապահովագրված չէ եւ ոչ ոք չի կարող կանխորոշել իր հետ կատարվողը: Ինձ համար այս հարցում դիրքորոշում ձեւավորելու համար անկյունաքարային սկզբունքը հետեւյալն է՝ դիմացինին ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Չքննարկել, չմերժել, չխորշել, չծաղրել, չանտեսել, չվանել, չփոխել, չթաքցնել, չլքել, այլ ընդունել, ընդունել՝ բառիս ուղիղ եւ ամենադրական իմաստով»։
Աննա Հակոբյանի ելույթը «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային երկօրյա համաժողովին։