▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրախ չեմ պաշտպանելու ինձ զրպարտողին, բայց իրականությունը դա է». Սերժ Սարգսյան

 

«Բարսեղ Բեգլարյանին ճանաչում եմ 1971-ից, մենք ընկերներ ենք»,- դիզվառելիքի գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով մեղադրող կողմի հարցին՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունի Բեգլարյանի հետ: Հաջորդ հարցը վերաբերում էր նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ հարաբերություններին (մահացել է 2021-ին). «Ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ»,- նշեց Սարգսյանը: Վերջինի խոսքով՝ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ և Սերգո Կարապետյանն ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել. «Անկեղծ ասած՝ ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее