Պաշտոնական. Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով ՝ Հայաստան ՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցմանուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 3-4 բալ և Արարատի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ։ *** Երկրաշարժ է զգացվել ՀՀ-ում։ Սոցցանցերում օգտատերերը գրում են, որ այն բավականին ուժգին է զգացվել: Դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա: Այն զգացվել է Արտաշատում, Երեւանում։ Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց էջերում տարբեր գրառումներ են կատարում այդ մասին։ Նախնական տվյալներով՝ այն գրանցվել է Թուրքիայում, ցնցումները զգացվել են Հայաստանում։ |
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Հայաստանում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet