ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
Այս մարդը Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, այս մարդը Թատերական ինստիտուտում իմ դասախոսն է եղել, դասավանդել է հայ թատրոնի պատմություն։ Այս մարդը լիքը գրքեր է գրել։
Ու այս մարդուն, ով իրեն համարում է մտավորական, լրագրողը հարցնում է՝ «ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ազատ խոսքի, ֆեյսբուքյան գրառման համար քրեական գործեր են հարուցվում»։ Ու գիտե՞ք ինչ է պատասխանում իրեն մտավորական համարող այս առանձնյակը։ Նա ասում է՝ «ես զզվում եմ դրանցից բոլորից»։
Եւ երբ լրագրողը փորձում է ճշտել՝ «ումի՞ց եք զզվում կոնկրետ», Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, դոկտոր- պրոֆեսորը պատասխանում է՝ «թքած ունեմ բոլորի վրա, կազմակերպողի էլ, կատարողի էլ, հասցնողի էլ»։