Բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմաթիվ անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանների կողմից և կարող եմ պնդել, որ ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը ունի քաղաքական հրաման բռնություններ գործադրելու ընդիմադիր անձանց նկատմամբ։
|
|
Թարմացված․ Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է․ «Երեկվա երթի ավարտին, երբ արդեն երթի մասնակիցների մեծ մասը Օպերայի հրապարակում էր, ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել Բևեռի անդամներ Վահագն Ավագյանին, Գևորգ Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին և այլ աջակիցների: Ականատեսների պնդմամբ ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին: |
|
Թարմացված․ ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար․ «Սադրանքը սկսել է այս վիժվածքը։ Ճանաչողներին խնդրում եմ անուն-ազգանունը գրել»։ |
«Ոստիկանությունը երբեք այսպիսի բռնարարքների չի դիմել»․ Գևորգ Սաֆարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet