Ոստիկանների ընտանիքը զավթել է ահա այս շենքը ․ Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը տեսանյութեր է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Հերթական բացահայտմանս հետքերով։ Գյումրիում, Ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից համայնքապատկան օկուպացված մանկապարտեզի շենքն է։Հարցնում էիք,թե ու՞մն է դա, ցույց եմ տալիս։
Բացահայտել եմ սրանց ապօրինությունը։
ՀՀ վարչապետ,ՀՀ ՆԳ նախարար,ՀՀ գլխավոր դատախազուհի, ՀՀ քննչական կոմիտեի պետ,դուք սա՞ եք կոծկում եւ իմ`սրանց վրա հարձակմանը քրեական գործն եք ուզում տապալե՞լ»: