Որտեղ մտնում եք՝ էնտեղ կռիվ ա․․․Մարությանը՝ Փաշինյանին
|
«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսահոլովակում տարակուսում է. «Մեկը չկա՞` ձեզ զգուշացնի` երբ մարդ ուշացած գալիս է եկեղեցի, այն էլ տոն օրով, երբ եկեղեցին լեփ-լեցուն է, արարողությունն էլ արդեն ընթացքում է, այդ մարդը կանգնում է ծայրին ու ակուրատնի հետեւում է ամեն ինչին, մասնակցում արարողությանը: Ոչ թե ամենավերջից գալիս է մեջտեղով՝ բոլորին խանգարելով ու բրդբրդելով մտնում է, էնքան որ գնա առաջին շարքում կանգնի: Էն էլ մենակ չի գալիս է, էլ ախռաննիկներով, խառը կուսակցական մարդկանցով: Էն Ալենին եք հետներդ տանում, էդ մարդը օրը ցերեկով մարդկանց վրա է թքում, նա եկեղեցի գալիս է՝ ի՞նչ անի, գուցե մեղքերի թողության համար՝ չգիտեմ: Պարոն Փաշինյան, էլի խոսելու ենք բարեվարքությունից: Մեկը չկա՞ ձեր կողքին, բացատրի բարեվարքության կանոնները: Այդ պահվածքը բարեվարքության կանոններով անընդունելի է»: |


