ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլյա Հայրապետյանի ինստագրամյան էջում մշտապես ակտիվություն է տիրում:
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Օլյան հաճախ է մասնակցում միջոցառումների, դրանցից շատերին մասնակցելիս`առանձին ֆոտոշարք է իրականացնում:
Այս անգամ պատգամավորի կինը հրապարակել է իր շքեղ գնումները, որոնցից երևում է, որ Օլյան նախապատվությունը տալիս է բրենդներին:
Հիշեցնենք, որ 2022 թվականին տեղեկացրել էինք, որ Հայկ Սարգսյանի կինը՝ Օլյա Հայրապետյանը, հղի է:
Համացանցում բավական մեծ ակտիվություն ցուցաբերող Օլյան, ով , պարբերաբար մանրամասներ էր ներկայացնում իր առօրյայից, իր նշանադրության և հարսանյաց հանդիսության կադրերը հրապարակել էր, որոնք էլ ողողվել էին համացանցով մեկ, այս անգամ գերադասում էր լռել:
Հետաքրքրականն այն էր, որ Օլկան նոր լուսանկարներ չէր հրապարակում հղիի կարգավիճակում:
Նա շատ լավ ձևով կարողանում էր թաքցնել իր հղիությունը: Սակայն, ինչպես միշտ, մեր աչքից ոչինչ չի վրիպում»:
Դիտեք նաև՝