ՀԷՑ-ը երեկ տեղեկություն էր տարածել, որ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։
Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով գրում է․
«Նիկոլը կատարու՞մ է թուրքերի ևս մեկ պահանջը։
ՀԱԷԿ-ը դուրս է եկել էներգետիկ համակարգից, որի հետևանքով էլեկտրաէներգիայի մեծամասշտաբ անջատումներ են գրանցվել ...
Հետաքրքիր է, սա պլանայի՞ն դուրս գալ է, որը գրեթե ամեն տարի է տեղի ունենում, թե՞՝ վթարային...
Նախ, ամեն դեպքում այս մասշտաբի էներգիայի անջատումներ պետք է չլինեին...
Եթե սա վթարային դուրս գալ է, ապա չի բացառվում, որ սա Նիկոլ Անհողի կողմից ադրբեջանաթուրքական տանդեմի հրամաններից մեկի՝ ՀԱԷԿ-ի փակման առաջին քայլի իրականացումն է...
ՀԱԷԿ-ը վաղուց հանգիստ չի տալիս Բաքվին և Անկարային, որոնք, ԻԲՐ, բանապահպանական պատճառներով ամեն անգամ խոսելով ՀԱԷԿ-ի փակման մասին իրականում փորձում են Հայաստանը ուղղակի ենթարկել էներգետիկ տեռորի, ինչպես դա եղավ 1992-96 թթ-ներին, որի հետռևանքները Հայաստանի համար աղետալի էին կամ էլ դրանով Հայաստանն ուղղակի կախվածության մեջ պահել ադրբեջանական էներգակիրներից և անհրաժեշտության դեպքում ծնկի բերել Հայաստանը՝ էլեկտաէներգիայի մատակարարումը դարձնելով մահակ հայության գլխին...
Հայաստանի անկախ էներգետիկ համակարգը պայմանավորված է Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությամբ, որը Բաքուն և Անկարան իրենց Նիկոլի իշխանության գալուց հետո փորձում են կործանել...
ՀԱԷԿ-ի դուրս գալը էներգետիկ համակարգից նաև փորձ է ռուսներին դուրս մղել Հայաստանի էլեկտաէներգիայի արտադրության ոլորտից, ինչպես նաև ժողջանին համոզել, որ առանց ԱԷԿ-ի էլ մենք լույս ունենք ու ԱԷԿ-ը շատ վտանգավոր...
դա ամբողջությամբ համապատասխանում է Բաքվի և Անկարայի շահերի հետ...
Եթե քիչ առաջ ՀԱԷԿ-ի դուրս գալը էներգետիկ համակարգից պլանային չի եղել և դա վթար է, ապա 99,9 տոկոսով համոզված եմ, որ այդ «վթարի» հեղինակը Նիկոլի իշխանությունն է...
Պլանային դուրս գալու դեպքում էլ այսպիսի անջատումներ պետք է չլինեին, որը ևս կասկածելի է և առիթ է տալիս ենթադրելու, որ դա շինծում է և դրանով քայլիստ դավաճանների իշխանությունը փորձում է հանրության մոտ հակառուսականությունն էլ ավելի մեծացնել՝ Մոսկվային մեղադրելով մեր էներգետիկ ոլորտը վատ կառավարելու մեջ...
Որքան հասկանում եմ Նիկոլը անցել է հակառուսական տնտեսական քաղաքականությանը, որի վերջնարդյունքում Մոսկվայից կխլի ՀԷՑ-ը, որը վերահսկվում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կողմից և գազի ոլորտը Գազպրոմից... Այս ամենը սպասելի էր...
Ի դեպ, չզարմանաք, եթե Նիկոլը գազը և էլեկտրաէներգիան ստանա Ադրբեջանից ու սկզբնական շրջանում ժողջանին շատ էժան վաճառի՝ փորձելով ապացուցել, որ ադրբեջանցիները ռուսներից լավն են...
Դե իսկ Պուտինն էլ Մոնղոլիա է գնում...
Հ.Գ. Քիչ առաջ պարզ դարձավ, որ ՀԱԷԿ-ն, ըստ իշխանությունների, վթարի պատճառով է դուրս եկել էլետրաէներգետիկ համակարգից, որն ըստ իս, սադրանք է...»։
Հավելենք, որ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնել էին․ «օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում, Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի»։