«Չեմ կարծում, թե կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Բանավոր խոսքի հիման վրա որևէ բան փոխհատուցելը բացառված է»,- Կառավարության նիստի ժամանակ, ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսվարողներին աջակցելու հարցի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ վարչապետը: «Ես որ այնտեղ էի, չգիտեմ, կատակ էին անում, թե ճիշտ, երևի անեկդոտ է. մարդ կար, ասում էր՝ ավտոտնակում 6 կգ ոսկի է եղել, ջուրը տարել է, ակնկալում է, որ հիմա Կառավարությունը....»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Որևէ մեկը թող էդպիսի ակնկալիք չունենա, որ կգա, կասի՝ հորս արև, պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, մենք էլ ասենք՝ եղավ: Բացառում եմ»: *** |
«Վերջերս Իջևանում էի: Գետի հունի մեջ անտառ է ձևավորվել: Ծառերն էդտեղից մաքրելը պարտադիր է, բայց ՏԻՄ-ն ասում է՝ ընթացակարգ կա, որն էնքան բարդ է, որ կարող է երեք տարի շրջանառվի ու մինչև հաջորդ ջրհեղեղը էդ ծառը օրինական ճանապարհով հնարավոր չլինի կտրել»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ հանձնարարելով հստակեցնել ընթացակարգերը: «Քանի որ երկար տարիներ չի մաքրվել, գետի մեջ, բառի բուն իմաստով, անտառ է աճել: Անտառը լավ է, երբ անտառում է, բայց երբ, ասենք, շենքի մեջ է աճել, չի նշանակում՝ պետք է արգելոց հայտարարենք... Եթե ջուրը վարարեց, ջրհեղեղ եղավ, ջուրը դուրս է գալու փողոց՝ տներ, արտադրամասեր, քշելու է, տանի: Պետք է հուները մաքրել»,- հավելեց Փաշինյանը: *** |
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, արձագանքելով վարչապետի բարձրացրած՝ «գետի հունի մեջ աճած անտառի ու այն կտրելու՝ բարդ ընթացակարգերի մասին» հարցին, ասաց. «Քրեական իրավունքում էսպիսի ինստիտուտ գոյություն ունի, կոչվում է՝ ծայրահեղ անհրաժեշտություն: Այսինքն, եթե այսօր խնդիր ունենք ծառերը կտրելու, որպեսզի կարողանանք կանխել աղետ, ապա այն կտրելը հանցագործություն չի համարվում»: Նիկոլ Փաշինյանը կատակեց. «Հիմա գնամ, ասեմ՝ կտրե՞ն: Հետո գործը գալու է ձեզ մոտ»: Խաչատրյանի արձագանքը լուրջ էր. «Պարո՛ն վարչապետ, ես դասագրքային ճշմարտություն ասացի»: |
«Որևէ մեկն ակնկալիք չունենա, որ կգա, կասի՝ հորս արև, պահեստում 15 մլն-ի ապրանք ենք ունեցել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet