▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդիս հոգատար և սիրված տղա էր. Պերմյակովի ծնողները չեն հավատում կատարվածին

Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական Lifenews-ն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությանը, ավելին` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը լրագրողն անվանել է գյուղ:

Lifenews-ի տեսանյութում լրագրողը զրուցել է Ավետիսյաններին սպանող Վալերի Պերմյակովի հոր` Պավելի հետ: Վերջինիս խոսքով` որդին շատ սիրված և հոգատար տղա է, ում զինակոչվելուց առաջ իրենք նույնիսկ անհանգստանում էին, որ տղան չի կարող իրեն պաշտպանել: Ավելին` Պերմյակովները չեն հավատում, որ իրենց որդին նման քայլի է գնացել: Պավելը տեսանյութում նշում է, որ որդու հետ վերջին անգամ զրուցել է հունվարի  7-ին, տղան ոչնչից չէր գանգատվել:

Հիշեցնենք, որ  երեկ «Նովոստի–Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։ «Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև… ինչպես կարող էր նման բան կատարվել…»,- ասել է գործակալություն զանգահարած տղամարդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее