▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որ հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

 

«Այս իշխանությունն անընդհատ թմբկահարում է ժողովրդավարությունը` ձախողելով բոլոր ոլորտներում: Այն ժողովրդավար երկրներում, որոնց ձգտում եք հասնել, ուսումնասիրե՞լ եք արդյոք` քանի հոգի է կալանավորված ֆեյսբուքյան գրառման համար, քանի՞սն են հետապնդվում այլակարծության համար: Եթե սա գործեր բոլոր դեպքերում, կհասկանայինք, բայց սա գործում էմիայն երբ որ քննադատվում է իշխանությունը»,- ԱԺ-ում հարց բարձրացրեց Լևոն Քոչարյանը:

«Հայաստանում հիմա քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, «Եռաբլուրում» հողեր չեն սեփականաշնորհում: Միջազգային կառույցները հինգ տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեք հոգնե՞լ համեմատություններ անելուց, որ հարց եմ տալիս` փորձեք կոնկրետ պատասխանել»,- արձագանքեց Քոչարյանը` հիշեցնելով, որ վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի: «Արդարադատության հետ կապված` խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք` ինչ է կատարվում դատարաններում, քննչականներում»,- նշեց Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Լեո-Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը իրավունք ունեն հիշել նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին:

«Ես չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, դրանք շատ մեծ օգուտներ են բերում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее