▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օպերային թատրոնում հոսանքազրկման պատճառն իրենց տրանսֆորմատորի թերությունն էր. զգուշացրել էինք. ՀԷՑ

Օպերային թատրոնում հոսանքազրկման պատճառն իրենց տրանսֆորմատորի թերությունն էր. զգուշացրել էինք. ՀԷՑ

ՀԷՑ-ում հրավիրվել է «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառները» թեմայով ասուլիս։ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը ներկայացրել է 2023-2024 թվականներին ԲԷՑ-ի կողմից որոշ աշխատանքների հետևանքով անջատումների քանակը՝ նշելով․ «Այս անջատումները տևողությամբ կարճատև են, սակայն դրանք լինում են մասշտաբային, արդյունքում հոսանքազրկվում է հանրապետության գրեթե 1/3-ը, ինչը ժողովրդի մոտ մեծ արձագանք է ստանում»,- ասել է նա՝ անդրադառնալով մասնավոր մի քանի դեպքերի, առաջինը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատմանը․ «Մինչև հայտնի վթարի օրը, Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ են եղել, մեր անձնակազմը ստուգայցեր է կատարել, ասել, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխման, թատրոնն անտեսել է մեր մասնագետի ասածը, ինչից հետո եղել է վթարը»,- նշել է նա՝ խոսելով նաև Աբովյանի մարզադաշտի՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման մասին․ «Ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել էինք գրություն՝ իրենց բալանսում գտնվող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ, արդյունքում խաղի օրը ծանրաբեռնվածությունն ընկել է մեկ տրանսֆորմատորի վրա, ինչի հետևանքով մարզադաշտը հոսանքազրկվել է»:

***

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը՝ հոսանքազրկումների մասին

Վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։ 
Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»,-հայտարարեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее