Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլականները և իրենց անկախ, բայց իրականում մոլի նիկոլական որոշ անձինք երկու օր էլ Նիկոլի խայտառակ լուսանկարը, որտեղ կապիտուլյանտը հրճվանքի մեջ է Էրդողանից գիրք ստանալու կապակցությամբ փորձում են «ջրել» Քոչարյան-Ալիև ավագ և Սարգսյան-Գյուլ «ժպտառատ» լուսանկարներով՝ փորձելով անասնական և մանիպուլյատիվ համեմատություն տանելով Նիկոլ-Էրդողան խայտառակ և նվաստացուցիչ լուսանկարի հետ...
Համոզված եմ՝ որոշ կերպարներ, որ այդ համեմատությունը տանում են դա անում են դիտավորյալ ու շատ լավ հասկանում են, որ դրանք անհամեմատելի են և իրենք բացահայտ կեղծում են իրականությունը...
Նախ՝ և՛ Տեր-Պետորոսյանը ( ի դեպ, նրա ժպտառատ լուսանկարները թուրքերի և ադրբեջանցիների հետ նիկոլականները և նիկոլածառաները չեն տարածում), և՛ Քոչրյանը, և՛ Սարգսյանը իրենց կարող էին թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպելուց ժպտալ և ծիծաղել, քանի որ նրանք ոչ միայն հաղթանակած երկրի՝ Հայաստանի ղեկավարներն էին, այլև հենց իրենք էին կերտել այդ հաղթանակը...
Քոչարյան-Ալիև «ժպտառատ» հանդիպումից պետք է դժգոհեին ադրբեջանցիները, որի ղեկավարը 1994 թ-ի մայիսի 12-ին ստորագրեց Ադրբեջանի կապիտուլյացիան ու նստած ժպտում է մեկին՝ Քոչարյանի դեմքին, ով Ադրբեջանին հաղթելու ժամանակ ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանությունը և մեղավորն էր Ադրբեջանի պարտության...
Ֆուտտբոլային դիվանագիտության ժամանակ Սարգսյան- Գյուլ «ժպտառատ"» լուսանկարը ևս անբարոյականություն է համեմատել կապիտուլյանտ Նիկոլի և Էրդողանի վերջին հանդիպման լուսանկարին... Մենք հաղթանակած երկրի էինք ու այստեղ Թուրքիայի ղեկավարը բան ուներ մտածելու Սարգսյանի ժպիտին «պատասխանելու» պահով... Ավելին, ըստ ոչ պաշտոնական տվյալների, այդ ժամանակ հենց Թուրքիան էր խնդրում Հայաստանին, որ վերջինս «մի երկու օկուպացված տարածք վերադարձնի Ադրբեջանին, որ իրենք էլ երես ունենան բացեն հայ-թուրքական սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեն Երևանի հետ»
Դե իսկ Նիկոլ-Էրդողան խայտառակ լուսանկարի մասին էլ չասեմ... Պարտված Հայաստանի ղեկավարը, որի պարտության պատճառներից է նաև Էրդողանը, գիրք է ստանում Էրդողանից ու մանկամիտ լակոտի նման հրճվում է այդ փաստից ու նրան կրկին «սիկտիր» են անում ասելով՝ Բաքվի բոլոր պահանջները կկատարես նոր կգաս "на поклон"...
Ուղղակի մարդ պետք է լինի կա՛մ տգետ, կա՛մ էլ յուրահատուկ անբարոյական, որ այս նկարները դնի ու դրանց միջև հավասարություն տանի...
Հ.Գ. Խորհուրդ կտամ հաղթանակած Հայաստանի հաղթանակած նախագահների Ադբեջանի և Թուրքիայի նախագահների հետ «ժպտառատ» լուսանկարները չհամեմատել կապիուլյանտ, թուրքի ոտքերը լիզող, ամենօրյա ռեժիմով Բաքվից նվաստացվող Նիկոլի և Էրդողանի վերջին խայտառակ՝ Էրդողանի գիրքը կրծքին սեղմած Նիկոլի «դիշովկա» լուսանկարի հետ...
|