Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Ստեփանակերտի մարզադաշտում հետևել է Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»-MOIK ակումբների հանդիպմանը, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«4 տարի առաջ որոշ մարդիկ այս մարզադաշտում հայտարարեցին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», մենք նրանց ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,- ասել է Ալիևը: