▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնն, ինչ տեսել ենք Մանվել Գրիգորյանի ժամանակ, տեսնում ենք այս իշխանությունների վարքագծում․ Փաստաբանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Նույնն, ինչ տեսել ենք Մանվել Գրիգորյանի ժամանակ, տեսնում ենք այս իշխանությունների վարքագծում․ Փաստաբանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Դիտեք նաև՝

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն Այսօր.am-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալի ախտորոշումները մտահոգիչ են, իսկ առողջական վիճակը՝ անհամատեղելի կալանքի հետ։

«Այս պահի դրությամբ նրան որևէ բժիշկ չի այցելել։ Ես եմ այցելել, նա շարունակում էր մնալ նույն վիճակում, գանգատները պահպանվում էին։ Ձախ կողմից՝ կրծքավանդակից դեպի աջ թևն էր ճառագայթում ցավը, շաքարի մակարդակը հասել էր 15-ի։ Բժշկական կենտրոնից մեկուսարան տեղափոխվելուց հետո պարոն Ղուկասյանին որևէ բժիշկ չի հետազոտել, ինչպես նաև չեն թույլատրել, որ իր անձնական բժիշկն այցելի նրան։ Հաղորդում եմ ներկայացրել, նաև այլ բողոքներ, սակայն դեռ պատասխան չեն տվել։ Այս պահին էլ գնում եմ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում»,-  ասել էր Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը նշել է, որ ԱԱԾ մեկուսարանում չկա ո՛չ բժիշկ, ո՛չ էլ համապատասխան սարքավորումներ։

«Այստեղ ո՛չ բուժկետ կա, ո՛չ էլ անհրաժեշտ սարքավորումներ։ Այդ ծանր հիվանդ մարդուն, ում հիվանդությունները համապատասխանում են կառավարության կողմից սահմանված ցանկին, թույլ չեն տալիս համապատասխան պայմաններում բուժում ստանալ։ Նա ունի երկու ծանր հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն և ծանր ընթացքով շաքարային դիաբետ։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ նրան դիտավորյալ թողնում են վտանգի մեջ»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее