Այսօր աշխատանքային օրս սկսեցի լուրեր կարդալով: Գլուխներդ ինչ ցավացնեմ, դուք էլ հաստատ այդ ամեն ինչի միջով ամեն օր անցնում եք: Աշխարհն այսօր ապրում է Ֆուտբոլով, հետևաբաև «սպորտային նորություններ» բաժինը հատուկ ուշդրության կենտրոնում է: Չէ, Բրազիլիա-Գերմանիա խաղի մասին չեմ խոսալու, չեմպիոնի անուն չեմ գուշակելու: Ուզում եմ կարդացածս «մառազմի» մասին խոսել:
Եկեք միասին պատկերացենք.
Ֆուտբոլ, աշխարհի առաջնություն-ի՞նչ ասոցացիաներ ունեք: Իմ մոտ մոտավորապես այսպես է.
ոգևորված ու էմոցիոնալ երկրպագուներ, երկրները խորհրդանշող գույներով մարզաշապիկներ... Ասեցի գույներ, չէ՞: Եկեք մի քիչ խորանանք: Գույներ, գոմիկներ ...
Ծիծաղում ենք, բայց մի հոգևորական նման կարծիք է հայտնել:
Շարունակեմ մառազմը .
Ինչ-որ ռուս հոգևորականն ասում է, որ... «Ուշադրություն է գրավում նաեւ ֆուտբոլիստների արտաքին տեսքը, որոնք խաղում են վարդագույն, երկնագույն, դեղին ու կանաչ խաղակոշիկներով: Այդ բոլոր գույները, ինչպես հայտնի է, կազմում են այլասերվածության ծիածանը: Ու չկա սեւ խաղակոշիկներով գեթ մի ֆուտբոլիստ, որոնցով պետք է հանդես գա իսկական տղամարդը»:
Արդեն համոզվում եմ, որ ոչ թե համասեռա «մոլությունն» է հիվանդություն, ինչպես շատերն են կարծում, այլ հոմոֆոբիան:
Աղբյուրը` siranush-inspirations.blogspot.com