▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն տարում ծնվածները տարբեր ժամկետներով են ծառայում․ բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց

Բողոքի ակցիա կառավարության մոտ. 2025 թ. ամառային զորակոչով բանակ զորակոչված տղաների ծնողները պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։

«Նույն թվականին ծնված երեխաները, որոնք անգամ դասարանցիներ են, տարբեր ժամկետներով են ծառայում. մեկը ծառայում է 2 տարի, մյուսը՝ 1.5։ Մենք նամակներ ու դիմումներ ենք գրել, սակայն բոլորս ստացել ենք նույն պատասխանը՝ օրենքը հետադարձ ուժ չունի»,- ասաց ծնողներից Ծաղիկ Հովհաննիսյանը։

📎Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից 24 ամսվա փոխարեն դարձավ 18 ամիս։ 

***

«Չեմ ուզում մտածել, որ նախընտրական ինչ որ գովազդ էր ծառայության ժամկետի կրճատումը, բայց եթե նախընտրական գովազդ էր, լավ կանեին, որ ամառային զորակոչն էլ կրճատեին, կարող է ամառային զորակոչի զինվորների ծնողներն էլ գնան, ներկայիս իշխանությանն ընտրեն»,- Կառավարության դիմաց զինվորների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։ «Եթե դա գովազդ ա, թող այնպես անեին, որ ավելի շատ ընտրող ունենային։ Չգիտեմ, չեմ կարծում որ գովազդ էր, համենայնդեպս մեր պահանջը մնում է նույնը՝ կրճատել 2025թ․ ամառային զորակոչի զինվորների ծառայության ժամկետը։ Այս պահին մեր տղաները դիրքում են, նրանք տեղյակ էլ չեն այստեղ ինչ է կատարվում, ոչ մեկ չի նվնվում, մենք՝ որպես ծնողներ մտածում ենք, որ անարդար չէ»,- նշել է նա։

Նշենք, որ ծնողներն ակցիայի ընթացքում դիմում են փոխանցել Կառավարությանը՝ ներկայացնելով իրենց բողոքը։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее