▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն հին ձեռագիրն է` շարունակ շեղել ժողովրդին

Այսօր Հայաստանում կա ԵՐԿՈՒ ԽՆԴԻՐ, մեկը ժողովրդինն է՝ տապալել ստրկապետությունը, ազատագրվել լծից, մյուսը ռեժիմինն է՝ երկարաձգել իր  գոյությունը որքան հնարավոր է: Իշխանությունն իր մասը իրագործում է հի՜ն փորձված մեթոդներով, անել ամեն բան, որը կզբաղեցնի ժողովրդի միտքը, կշեղի նրան իր բուն անելիքից՝ ապստամբելուց: Փուչիկների կամ անվադողերի հրավառություն, ծեծ քաշքշուք՝ համ յուրայիններին համ հակառակորդներին, անվերջանալի դատավարություններ, շարունակ թարմացվող քրեական գործեր, ցեղասպանի թոռը Հայաստանում, ատոմակայանում ՉՊ-ներ, սահմաններում բախումներ (խելոք մնացեք, թե չէ պատերազմ կլինի) և այլն և այլն...

Սրան ավելացրած շարունակ չկայացող ԵՏՄտուկի անվերջ, անսպառ նյութերը, դրանց քննարկումները՝ մտա՞նք, թե՞ չմտանք, բա հիմա ի՞նչ ենք անելու: Մի խոսքով ռեժիմն իր մասով գործում է «անխափան» 100 տարվա նավթալինահոտ մեթոդներն ու փորձը արդարացնում են իրենց՝ նաև 21-րդ դարում, ցանկացած «լուրջ ապուշությունով» զբաղեցնել, շեղել ժողովրդին, որպեսզի ժամանակ չունենա հիշելու իր «բուն անելիքը»...

 Հետևություն՝ խունտան ունի հնուց իրենց արդարացրած պատրաստի, փորձված մեթոդներ: Մնում է, որ մեր ժողովուրդն իր «մենթալիտետով»  նախորդ դարերից տեղափոխվի 21-րդ դար և աշխարհի բախտակից ժողովրդների փորձն ուսումնասիրելով, կատարի ԽՆԴՐԻ իր մասը, որը ՄԻԱԿՆ է՝ չշեղվել ոչ մի բանից, նույնիսկ բնական աղետի մեջ տեսնել հանցագործ ռեժիմի մատը և մեկ ժամ շուտ ձերբազատվել նրանից...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее