Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել. խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:
Այս մասին հաղորդել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ Աշոտ Կնյազյանը հոկտեմբերի 27-ին գործով էր ցմահ ազատազրկվել և , ըստ ցուցմունքների, եղել էր ահաբեկիչներին ԱԺ տեղափոխած վարորդը․ Տեսանյութը կարող եք դիտել այս հղումով։
Հավելենք, որ 1999 թվի հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․
Ըստ Դոգի լուրերի, երեկ Նուբարաշեն ՔԿ հիմնարկում մահացել է հոկտեմբերի 27-ին մեր պետության դեմ Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության մասնակիցներից Աշոտ Կնյազյանը, ով 20 տարի հետո մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին: Իհարկե դատարանը մերժել էր:Հարգելի դատախազություն, քննչական կոմիտե, կարելի՞ է հաստատեք կամ հերքեք այս լուրը:
Այսօր էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հաղորդել, որ դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանի դիակի վրա, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: