▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր ու հին բացահայտումներ` թաղային հեղինակություններից մինչև աղմկահարույց սպանություններ

Armnewstv.am-ը գրում է, որ Քանաքեռում մարդ է սպանվել: Ոստիկանությունը երկուսն անց կեսին 2-րդ փողոցի աստիճաններին հայտնաբերել է Արմեն Հակոբյանի դին: Ժամեր անց սպանությունը բացահայտվել է: Ինքնախոստովանությունը տալիս է Քանաքեռի բնակիչ Արտակ Մինասյանը: Նա թաղային հեղինակություն է, որի մականունն է Ծոծիկ: Միջադեպի մանրամասները կպարզեն իրավապահները: Կարապետյանը խոսեց նաև մեկ այլ հանցագործության մասին: Ինչ փուլում է Մովսես Ներսիսյանի և թաղային հեղինակություն Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունների գործը:

Աղմկահարույց մեկ այլ գործ: Խոսքը Երևանի ոստիկանապետի տեղակալի մասին է: Ինչ փուլում է Վալերի Օսիպյանի եղբորորդու գործը: Կարապետյանը վստահեցրեց, այս դեպքում ծանոթ-բարեկամ կապերը չեն գործում:

Կարապետյանն անդրադարձավ նաև Գրիշա Վիրաբյանին ծեծելու մասին հարցին: Սա նույնպես հին սկանդալային գործ է: Գրիշա Վիրաբյանը Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ էր ու պնդում էր, որ ոստիկանության բաժանմունքում իրեն ծեծել են` Երևանի ոստիկանապետի մասնակցությամբ: Այս առթիվ Վիրաբյանը դիմել էր Եվրադատարան և հաղթել դատն ընդդեմ Հայաստանի: Այս պահին Վիրաբյանը Եվրոպայում է և հայտարարել է, որ պատրաստ է Վրաստանում առերեսվել վարչության պետի հետ:

Գնդապետ Կարապետյանը տեղեկացրեց, որ 225 ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, մի քանիսին հեռացրել են աշխատանքից, մյուսներին` նկատողություն տվել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее