Դեռևս 2024 թվականի մայիսի 4-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում. բարձր ճնշման ջրատարի վրա էլիտար շենք են կառուցում։
Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «911» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում, ջրանցքի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, ջրանցքի հենապատը փլուզվել էր, ինչից ջրալցվել էին հարակից տները։
Երևանում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել կապված Նոր Արեշ թաղամասում ջրանցքի հենապատի փլուզման հետ, ինչից ջրալցվել էին հարակից բազմաթիվ տներ ու շինություններ և ջուրը ողողել էր Էրեբունի վարչական շրջանի մի քանի կմ ճանապարհ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ շինարարության մոտ տեղադրված է եղել ցուցանակ, որով տեղեկանում ենք՝
Շին․ թույլտվություն՝ N01/18-Դ-144941-2487
Տրված ՝ 28․11․2023
Կառուցապատող՝ Արտավազդ Միքայելյան
Կապալառու՝ «Արշիքոն» ՍՊԸ-Լիցենզիա։ 16260
Հեղինակային հսկողությունը «Արշիքոն» ՍՊԸ-Լիցենզիա։ 16261
Տեխնիկական հսկողություն Մկրտիչ Հարությունյան-Լիցենզիա։ 13461
Շին․ աշխատանքների սկիզբ՝ 29․08․2024
Շին․ աշխատանքների ժամկետ՝ 36 ամիս:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում: