▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը նարդի է խաղում, իսկ իրանահայերը խուճապի մեջ են՝ պատերազմ է․․․

Նաիրա Զոհրաբյանի գրառումը՝ կից տեսանյութով․էս նույն պահին հարեւան Իրանում պատերազմ է, իրանահայերը խուճապի մեջ են․․․

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ  գրել է․ «Երբ հարևան, այն էլ ռազավարական գործընկեր երկրում՝ Իրանում պատերազմ է, տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, աշխարհն այս պահին եռում է, կարմրել են դիվանագիտական կապի միջոցների լարերը...
Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, (մյուս պաշտոնյաներին հաշվի էլ չեմ առնում) «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են ելել, բայց իրականում պետական միջոցների մսխումով զբաղված են նախընտրական քարոզչությամբ։
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանի ոչ բարով կառավարման սրանց պատասխանատվության գիտակցության մասին»։

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանն արագորեն սահում է լայնածավալ պատերազմի եզրագիծ։ Իրանի շուրջ ծավալվող ռազմական գործողությունները և էսկալացիայի բարձր հավանականությունը կանխատեսելի էին՝ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային դժգոհությունից հետո, երբ նա անբավարար գնահատեց Վաշինգթոնի ու Թեհրանի միջև ընթացող անուղղակի բանակցությունների արդյունքները։ Այդ հայտարարությունը, ըստ էության, վերջնական ազդարարեց դիվանագիտական գործընթացի փակուղին և ուժային սցենարների վերադարձը օրակարգի առաջին պլան։
Հայաստանի համար նման զարգացումներն ունեն գոյաբանական նշանակություն։ Տարածաշրջանային մեծ պատերազմը անմիջական ու երկարաժամկետ ազդեցություն է գործելու մեր երկրի անվտանգային միջավայրի, հաղորդակցության ուղիների, էներգետիկ կայունության, միգրացիոն հոսքերի և ընդհանուր ռազմավարական հավասարակշռության վրա։
Այս պայմաններում պետության բարձրագույն ղեկավարությունից պահանջվում է առավելագույն քաղաքական կենտրոնացում, սառը հաշվարկ և ճգնաժամային կառավարման խիստ ռեժիմ։
Սակայն իրականությունը ցույց է տալիս հակառակը։ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է գործել ներքաղաքական քարոզարշավի տրամաբանությամբ՝ արտաքին գոյաբանական սպառնալիքների ֆոնին ցուցաբերելով անփույթ և թեթևամիտ վարքագիծ։ Երբ տարածաշրջանը բառացիորեն այրվում է, իշխանության արձագանքը հստակ փոխանցում է պետական անլրջության և իրավիճակի թերագնահատման ազդակ՝ և՛ սեփական հասարակությանը, և՛ արտաքին դերակատարներին։
Այս պայմաններում խնդիրը սահմանակից պատերազմով չի սահմանափակվում։ Ավելի խորն ու վտանգավոր է այն հանգամանքը, որ իշխանության քաղաքական թեթևսոլիկությունն ինքնին վերածվում է ազգային անվտանգության ուղղակի սպառնալիքի։
Երբ պետությունը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սակայն ղեկավարությունը չի անցնում արտակարգ պատասխանատվության և պետական լրջության ռեժիմի, արտաքին վտանգները բազմապատկվում են ներքին անգործությամբ։
Հենց սա է այսօր Հայաստանի գլխավոր ռիսկը՝ պատերազմին դիմակայել ոչ թե պետական մտածողությամբ և ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ, այլ «զառ գլորելու» տրամաբանությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее