▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Չարենցավանում հարսանիքի են մասնակցելու

Նիկոլ Փաշինյանն ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը Չարենցավանում այսօր հարսանիքի են մասնակցելու։ Այս մասին Նյուզ.am-ին պատմել է Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից Գևորգ Հակոբյանը։

Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան այսօր էլ են պատրաստվում իրականացնել՝ նստացույց հայտարարելով, այդ ամենին զուգահեռ Նիկոլ Փաշինյանն այսօր Չարենցավանում մասնակցելու է ընկերոջ որդու հարսանիքին։

Գևորգ Հակոբյանն ասաց, որ իրենց տեղեկություններով հարսանիքին մասնակցելու է նաև ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։

«Այն ռեստորանում, որտեղ որ նախատեսվում է անցկացնել հարսանիքը, մի քանի օր է՝ անվտանգության աշխատակիցները անվտանգության խիստ միջոցառումներ են անցկացնում»,- պատմեց չարենցավանցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее