Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումէ կատարել՝ կցելով տեսանյութ․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․․․
Երևան քաղաքում՝ Մոնթե Մելքոնյան փողոցի չերևացող հատվածում, քաղաքային իշխանության թույլտվությամբ կամ ավելի վատ՝ իրենց ՏԵՂՈՒՄ չլինելու արդյունքում ձևավորվել է շինարարական աղբի մեծ աղբանոց։
Ի գիտություն՝ համաձայն քաղաքապետարանի GIS համակարգի օդն ամենաաղտոտվածն այս հատվածում է։
Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ եք ասել՝ ինչով եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին․․․
Կարո՞ղ է ընտրություններին Ձեր «տասովչիկներն» են կանգնած այս ամենի հետևում և թողել եք «երկու կոպեկ փող կպցնեն»՝ ջանդամ թե մեր բոլորի առողջության հաշվին չէ․․․
Տիգրան Ավինյան, Ձեր հասարակական կարգի պահպանության վարչության (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՄԵՋԻ ՀԱՅՏՆԻ ՏՈՒԳԱՆՈՂՆԵՐԸ) գործառույթը միայն «խեղճ ու կրակ» մարդկանց տուգանե՞լն է, թե՞ նաև պետք է կանխեն այս խայտառակությունը․․․ Վայ, կներես, Տիկ ջան, հարսանիքով կարո՞ղ ա խառն եք․
Իսկ կարո՞ղ ա, Տիկո ապեր, քեզ էլ փայ տալիս․․․
Այս խայտառակության մասին ինձ անծանոթ քաղաքացիներն են մոտեցել, ասել ու, ըստ օդում կախված լուրերի, մեկ բեռնատար աղբ թափելու համար 10 000 դրամ են տալիս (Քննչական, ԱԱԾ, ՊՎԾ և նմանատիպ ԾԾԾ-երով կառույցներ, էլի՞ ասելիք կամ անելիք չունեք)․․․
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Երևան քաղաքի օդի աղտոտվածության համար մեկ մեղավորը դա ՔՊ-ն է՝ ի դեմս քաղաքային իշխանության (անհասկանալի շինթույլտվություններ, անվերահսկելի շինարարություն, ծառերի կտրատած ճյուղերի այրում Ավան վարչական շրջանում, քաղաքի կենտրոնում շին աղբավայրի ստեղծում․․․ շարքն ավերջանալի է)․․․
Կարևորը՝ շուրջ 5 մլրդ դրամ ծախսել են կանաչ գոտիների ստեղծման և պահպանման համար, բայց տնկել են ընդամենը 5044 ծառը․․․ Թե ե՞րբ են հասցնելու իրենց խոստացած 10 մլն ծառը տնկել՝ գիտեն միայն իրենք․․․»։
«Նիկոլ Փաշինյա՛ն, ինչո՞վ եք կաշկանդված, որ չեք պատժում այս պատկերի մեղավորներին»․ Մեսրոպ Մանուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


