▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկո՜լ, Հայաստանի շահերից կբխեր, որ դու չլինեիր․ Նաիրա Զոհրաբյան

Նիկո՜լ, Հայաստանի շահերից կբխեր, որ դու չլինեիր․ Նաիրա Զոհրաբյան

Հատված Հայելի ակումբում կայացած ասուլիսից։

***

«2023-ի Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի դեմ, որովհետև դրանից 1 տարի առաջ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջան։ Ալիևն էլ հայտարարեց՝ քանի որ Արցախը Ադրբեջան է և վերջ, ես Արցախում սկսում եմ հակաահաբեկչական օպերացիա, ես իմ տարածքները ազատում եմ հայկական օկուպացիայից»,-«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Բազմադարյան պատմության մեջ որևէ անգամ Արցախը առանց հայ չի մնացել։ Բայց 1 տարի առաջ Արցախից բռնի տեղահանվեց բնակչությունը։ Կռվից հետո, Արցախում եղած վերջին օրերին մարդիկ նույնիսկ իրենց բակերում էին հուղարկավորում իրենց հարազատներին, քանի որ լույս չլինելու պատճառով հնարավոր չէր երկար պահել նրանց մարմինները։ ԵՎ այսօր արցախցիների դեմ հակաքարոզչության համար Նիկոլական իշխանությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում»․-նշեց Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее