▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիդերլանդների վարչապետի թեկնածուի աշխատասենյակի լուսանկարը զայրույթ է առաջացրել Ադրբեջանում և Թուրքիայում

Նիդերլանդների վարչապետի թեկնածու Դիլան Յոշիլգյոզ-Զեգերիուսի աշխատասենյակում փակցված լուսանկարը զայրույթ է առաջացրել Ադրբեջանում և Թուրքիայում, հաղորդում է infoteka24-ը: Նա ծնունդով Թուրքիայից է: Նրա հայրը՝ Յուսել Յոշիլգյոզը, եղել է Քրդական բանվորական կուսակցության անդամ, տեղափոխվել է Նիդերլանդներ՝ 1984 թվականին հետապնդումների հետևանքով:

Այդ իրադարձություններն ազդել են Յոշիլգյոզի քաղաքական հայացքների վրա:

2018 թվականին Դիլան Յոշիլգյոզ-Զեգերիուսը՝ լինելով Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Իսկ լուսանկարներից մեկում, որն արվել է նրա աշխատասենյակում, պատկերված է 106-ամյա հայուհին՝ զենքը ձեռքին (1988-1994թթ.):

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее