▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ոստիկանը փորձում էր հանել տաբատը

armlur.am-ը գրում է, որ բռնաբարության և գողության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վ.-ի գործով դատաքննությունն ավարտվել է: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դատական նիստին ամբաստանյալը հանդես է եկել վերջին խոսքով՝ մասնավորապես վստահեցնելով, թե դատաբժշկական և դատաձեռագրաբանական փորձաքննություններն ապացուցել են, որ ինքը դեպքի հետ առնչություն չունի: «Ես այդ օրը եղել եմ իմ բնակարանում ընկերուհուս հետ: Ինչպե՞ս եղավ, որ ես խաղալիք ատրճանակը, որով իբր գնացել եմ հանցագործություն կատարելու, պահել եմ իմ բնակարանում, իսկ ձեռնաշղթաներն ու դիմակը չեմ թաքցրել»,- ասել է  ամբաստանյալը: Նախկին ոստիկանը ամեն կերպ փորձում էր ապացուցել այն հանգամանքը, որ տուժողը նախաքննական ցուցմունքում որպես կասկածյալներ տվել է նաև այլ մարդկանց անուններ: Իր վերջին խոսքում ամբաստանյալն ասաց. «Տուժող կոչվածն ասել է, թե երբ հանել է իրեն բռնաբարողի դիմակը, տեսել է շագանակագույն մազերով, բայց իմ մազերը, ինչպես տեսնում եք սև են, կապույտ աչքերով, բայց իմ աչքերը, ինչպես տեսնում եք, կապույտ չեն, կլոր քթով և կոլոտ մարդու, բայց իմ քիթը սուր է: Նա ասել է նաև, իբր մարմինը սափրած է եղել, բայց նայեք իմ մարմինը սափրա՞ծ է»: Ապա պատռել է վերնաշապիկը՝ քիչ անց փորձելով հանել նաև տաբատը: Որոշ ժամանակ անց դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 17-ին:

Ավելի մանրամասն՝ armlur.am-ի տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее