▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին կինը դատի կտա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին

 

Ինգա Պավլովան, ում հետ 1991-1994թթ. ամուսնացած է եղել վրացի միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել նրա դեմ, գրում է apsny.ge-ն։
 
Նա մեղադրում է Իվանիշվիլիին, որ վերջինս իրենից գաղտնի ամուսնալուծվել է, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո անօրինական կերպով օգտագործել իր փաստաթղթերը 11 տարի շարունակ. Իվանիշվիլիի բիզնեսի մի մասը գրանցված է Պավլովայի անունով, թեև նա վստահեցնում է, որ երբեք կյանքում ոչ մի ընկերություն չի ունեցել։
 
Պավլովան նշել է, որ այդ մասին հայտնել է Հարկային ոստիկանություն, այնուհետև գործը փոխանցվել է քրեական ոստիկանություն, որտեղից եկել է պատասխանը՝ այո, հանցագործություն կա, սակայն քրեական գործ չի հարուցվի, քանի որ դա վաղուց է եղել։
 
«Ինձ նման պատասխանը չի բավարարում, 7 տարի առաջ այդքան էլ վաղուց չէ, և ոչ ոք իրավունք չունի օգտագործել իմ անձնական փաստաթղթերը եսասիրական նպատակներով»,- նշել է Ինգա Պավլովան։

apsny.ge-ն գրում է, որ Ինգա Պավլովան, ում հետ 1991-1994թթ. ամուսնացած է եղել վրացի միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Իվանիշվիլու դեմ:

Նախկին կինը Իվանիշվիլիին մեղադրում է այն բանի համար, որ վերջինս իրենից գաղտնի ամուսնալուծվել է, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո անօրինական կերպով օգտագործել իր փաստաթղթերը 11 տարի շարունակ:

Իվանիշվիլիի բիզնեսի մի մասը գրանցված է Պավլովայի անունով, թեև նա վստահեցնում է, որ երբեք կյանքում ոչ մի ընկերություն չի ունեցել։ Պավլովան նշել է, որ այդ մասին հայտնել է Հարկային ոստիկանություն, այնուհետև գործը փոխանցվել է քրեական ոստիկանություն, որտեղից եկել է պատասխանը՝ այո, հանցագործություն կա, սակայն քրեական գործ չի հարուցվի, քանի որ դա վաղուց է եղել։ «Ինձ նման պատասխանը չի բավարարում, 7 տարի առաջ այդքան էլ վաղուց չէ, և ոչ ոք իրավունք չունի օգտագործել իմ անձնական փաստաթղթերը եսասիրական նպատակներով»,- նշել է Ինգա Պավլովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее