▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանի օգնականն իր շեֆին «Մեծ հայ»-ով է դիմում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Երևանի ու ցանկացած այլ հայկական քաղաք ավիրելու տեսանկյունից, Նարեկ Սարգսյանը կարող է հանգիստ մրցակցել ասենք Օսմանյան կայսրության մի երկու բանակի, Մոնղոլական հորդաների, Հռոմեական լեգիոնների ու անգամ տարերային աղետների հետ։

Այս մարդը սակայն, ոչ թե ուղղակի ավիրում է, այլ բռնաբարելով է ավիրում, ինչի շնորհիվ, երբեմնի գեղեցիկ ու ինքնատիպ Փոքր կենտրոնը դարձրեց վիետնամական գունավոր ու բռակ տռուսիկի պես ինչ որ մի բան, որտեղ նախանցած դարի կիսաքանդ շենքերի կողքին տեսնում ենք հրաշքով փրկված՝ խորհրդային ժամանակաշրջանի շենքեր, իսկ այդ ամենի շուրջ խոսյանում են վուլգարագույն ու կոնտրաստի հետ սուր կոնֆլիկտի մեջ մտնող նարեկսարգսյանական գլուխգործոցներ...

Ինչևիցէ, Նարեկ Սարգսյանի մասին շատ է գրվել, ուստի չկրկնվեմ։ Այս գրառմանս մուսան Նարեկ Սարգսյանի օգնական Աննա Օհանյանն է, ով իր շեֆին այսօր շնորհավորել է, իսկ վերջում էլ բնորոշել է նրան որպես «Մեծ հայ»։ Հիմա ես չգիտեմ էլ, թե որն է ավելի վատը, բայց նման շնորհավորանք գրելու միայն երկու բացատրություն կա.

- Քաղաքաշինության նախարարի օգնական Աննա Օհանյանը պարզապես հերթկան չինովնիկն է, ով դրսևորում է այդ ոլորտի համար բնականոն բան դարձած ստրկամտություն։ Այսինքն, իմանալով, որ Նարեկ Սարգսյանը նույնքան մեծ հայ է, որքան ասենք Լֆիկ Բարերարը, ասում է դա՝ հույս ունենալով ինչ որ դրական պահեր ունենալ իր կարիերայում այդ քայլով։

- Աննա Օհանյանը անկեղծորեն հավատում է, որ Նարեկ Սարգսյանը՝ իր «հերոսություններով» հանդերձ իրոք մեծ հայ է ու այդ դեպքում Աննա Օհանյան, ինչպես և Նարեկ Սարգսյանը, պետք է իրավունք չունենա Երևանից 30 կիլոետրից մոտիկ բնակվեու, որովհետև նման գավառամտությունից մեր քաղաքն առանց այն էլ արդեն տուժել է։

Երևանը սիրողը Նարեկ Սարգսյանին երբեք ու ոչ մի պարագայում չի կարող Մեծ հայ համարել։

 

Գևորգ Ալեքսանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее