▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մտածում էի` մեծանամ, դառնամ աշխարհագրության ուսուցիչ». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր աշխատավայրում ընդունել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի 4-րդ դասարանցիների հետ: Երեխաներից մեկի հարցին` ինչպե՞ս եք սովորել, նա պատասխանեց` լավ, բայց լավ եմ սովորել այն առարկաները, որոնք ինձ դուր էին գալիս: Նույնը` համալսարանում: «Ամենաշատը սիրել եմ աշխարհագրություն: Նույնիսկ տենց ժամանակ կար, որ մտածում էի` մեծանամ, դառնամ աշխարհագրության ուսուցիչ»,- ասաց նա:

Մեկ այլ հարցին` արդյո՞ք հեշտ է այս գործը կառավարել, նա պատասխանեց` չէ, իհարկե հեշտ չի, շատ դժվար է, մանավանդ` այս պայմաններում:

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

Սառնաղբյուրի աշակերտներից մեկի հարցին` ի՞նչ անեիք, եթե վարչապետ չլինեիք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դուք լսե՞լ եք 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության մասին: Այդ ժամանակ ես ԱԺ-ում էի և այդ հարցին պատասխանեցի նախապես: Ասացի, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլինի, ես քաղաքականությունից կհեռանամ: Այսինքն, եթե այդ ընթացքում հեղափոխություն չլիներ, ես գրքեր կգրեի, գրականությամբ կզբաղվեի` պատմվածքներ, վեպեր, բանաստեղծություններ, միգուցե»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее