▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее